ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ի՞նչ կարող է թաքցնել Քեոփսի բուրգի գաղտնի սենյակը

Ի՞նչ կարող է թաքցնել Քեոփսի բուրգի գաղտնի սենյակը
14.01.2018 | 14:32

Նոյեմբերի սկզբին Քեոփսի բուրգում հայտնաբերված 30 մետր դատարկ տարածքը կարող է պահպանել երկաթյա երկնաքարից պատրաստված գահ` կարծում է իտալացի աստղաֆիզիկոս Ջուլիո Մագլին։ Նրա կարծիքով` դատարկ տարածքը հազիվ թե շինարարության սխալ լինի կամ ճարտարապետական գործառույթ կատարի, ինչպես բուրգի հիմնական միջանցքում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու գործառույթ՝ ինչպես որոշ փորձագետներ առաջարկում էին:

«Նրանց գոյության համար պետք է լինի հիմնավոր պատճառ և այդ պատճառը պետք է կապված լինի եգիպտական հուղարկավորության հավատալիքներին, որ ասում են` մահից հետո փարավոնը պետք է նստած լինի երկաթե գահին, որից հետո անցնի երկնային դարպասները և հառնի դեպի հյուսիսային աստղերը»,- ասում է Մագլին: Բուրգում կա չորս «օդուղի», որից փարավոնի հոգին կարող է «դուրս գալ արտաքին աշխարհ», հյուսիսային անցուղին ավարտվում է կնքված դռնով: Դրա հետևում, Մագլիի խոսքով, գտնվում է հայտնաբերված դատարկությունը, որտեղ, ամենայն հավանականությամբ, գահի սենյակն է: Բուրգում նախկինում հայտնաբերվել էր Քեոփսի մոր՝ Հեթեփհերեսի գահը` մայրիից պատրաստված ցածր փայտե հիմքով, որը ծածկված էր ոսկով և հախճապակով: Աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին, Հին Թագավորության չորրորդ դինաստիայի փարավոն Քեոփսի ժամանակաշրջանում, երբ կառուցվել են Հին Եգիպտոսի բոլոր մեծ բուրգերը:

Դիտվել է՝ 3314

Մեկնաբանություններ